Այլ

Ամերիկան վերադարձել է, մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա. Ջո Բայդեն

Ամերիկան վերադարձել է, մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա. Ջո Բայդեն

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, Դեմոկրատական Ջո Բայդենը Մյունխենյան անվտանգային համաժողովի ժամանակ հայտարարել է (19.02.2021), որ «Ամերիկան վերադարձել է», խոսել է Եվրոպայի և մյուս դաշնակիցների հետ սերտորեն համագործակցելու անհրաժեշտության, Չինաստանի և Ռուսատանի հետ մրցակցության մասին։

«Ես հստակ հաղորդագրություն եմ ուղարկում աշխարհին՝ Ամերիկան վերադարձել է: Անդրատլանտյան դաշինքը վերադարձել է: Եվ մենք հետ չենք նայում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Բայդենը հայտարարել է, որ անդրատլանտյան դաշինքը ամուր հիմք է» և «Եվրոպայի և ԱՄՆ-ի համագործակցությունը մնում է և պետք է մնա այն անկյունաքարը, որին մենք հույս ունենք հասնել 21-րդ դարում, ճիշտ այնպես, ինչպես արեցինք 20-րդ դարում»։

«Միացյալ Նահանգները սերտորեն աշխատելու է մեր Եվրոպական Միության գործընկերների և աշխարհամասի բոլոր մայրաքաղաքների հետ (Հռոմից մինչ Ռիգա)՝ դիմավորելու ընդհանուր մարտահրավերների շարքը, որոնց առերեսվում ենք։ [...] Միացյալ Նահանգները լիովին հավատարիմ է ՆԱՏՕ-ի մեր դաշինքին, և ես ողջունում եմ Եվրոպայի աճող ներդրումները ռազմական կարողություններում, որ հնարավորություն են տալիս ընդհանուր պաշտպանություն իրականացնել», - ընդգծել է ԱՄՆ ղեկավարը։

Ջո Բայդենը նաև նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության պայմանագրի 5-րդ հոդվածին [Հավաքական պաշտպանություն] հավատարիմ մնալու պատրաստակամությունը, և որ «Մեկի վրա հարձակումը, հարձակում է բոլորի վրա», հիշեցրել, որ «միակ դեպքը, երբ վկայակոչվել է 5-րդ հոդվածը, այն էր, որ Միացյալ Նահանգները հարձակման ենթարկվեց 9/11-ին [2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչությունները]»։

Նա նշել է, որ իր վարչակազմը վճռականորեն աջակցում է այժմյան դիվանագիտական ​​գործընթացներին՝ վերջ տալու Աֆղանստանում պատերազմին։

«Մեր եվրոպացի գործընկերները նույնպես կանգնած են մեզ հետ՝ ԻԼԻՊ-ին [Իսլամական պոտությանը] դիմակայելու համար: Հենց այս շաբաթ ՆԱՏՕ Պաշտպանության նախարարները հավանություն տվեցին Իրաքում զգալիորեն ընդլայնված ուսումնական ու խորհրդատվական առաքելությանը, որը կենսական նշանակություն կունենա ԻԼԻՊ-ի դեմ շարունակվող պայքարի համար: Մենք չենք կարող թույլ տալ ԻԼԻՊ-ին վերաբացվել ու վերախմբավորվել ու սպառնալ մարդկանց Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և այլուր: Եվ մինչ ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում վերանայում է մեր սեփական ուժի դիրքավորումը, ես հրաման եմ տվել դադարեցնել ամերիկյան զորքերի դուրսբերումը Գերմանիայից: Ես նաև հանում եմ նախորդ վարչակազմի կողմից Գերմանիայում հաստատված ամերիկյան ուժերի թվի վրա դրված խցանը»,- շարունակել է Բայդենը:

Անդրադառնալով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ ռազմավարական մրցակցությանը՝ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ պետք է միասնաբար [այդ թվում՝ Խաղաղ Օվկիանոսի տարածաշրջանի դաշնակիցների հետ միասին] պատրաստվել Չինաստանի հետ երկարաժամկետ «ծանր ռազմավարական ու տնտեսական մրցակցությանը». «Այն, թե ինչպես են Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ասիան համագործակցում խաղաղությունն ապահովելու և մեր ընդհանուր արժեքները պաշտպանելու և Խաղաղ օվկիանոսի երկայնքով մեր բարեկեցությունն առաջ տանելու համար, կլինի մեր հետևողական ջանքերի մեջ»:

ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է Ռուսաստանի Դաշնությունից եկող «սպառնալիքը հաղթահարելու» անհրաժեշտությունը: «Կրեմլը հարձակվում է մեր ժողովրդավարությունների վրա և զենք դարձնում կոռուպցիան՝ փորձելով խաթարել մեր կառավարման համակարգը: Ռուսաստանի ղեկավարները ցանկանում են, որ մարդիկ մտածեն, որ մեր համակարգն ավելի կոռումպացված է կամ կոռումպացված է, ինչպես՝ իրենցը: Բայց աշխարհը գիտի, որ դա ճիշտ չէ, այդ թվում`ռուսները` Ռուսաստանի սեփական քաղաքացիները: Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծը և մեր ՆԱՏՕ-ի դաշինքը: Նա ցանկանում է խարխլել անդրատլանտյան միասնությունն ու մեր վճռականությունը, քանի որ Կրեմլի համար անհամեմատ ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետություններին, քան բանակցել ուժեղ ու սերտորեն միացյալ անդրատլանտյան համայնքի հետ», - շեշտել Միացյալ Նահանգների առաջնորդը:

Այդ է պատճառը, ըստ Բայդենի, որ Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար ոտքի կանգնելը կարևոր է Եվրոպայի և ԱՄՆ-ի համար: «Այդ է պատճառը, որ անխոհեմությունը` ռուսական անխոհեմությունը, ու համակարգչային ցանցեր կոտրելը Միացյալ Նահանգներում և ամբողջ Եվրոպայում և աշխարհում, դարձել է կարևոր մեր հավաքական անվտանգության պաշտպանության համար: Ռուսաստանի հետ մարտահրավերները կարող են տարբեր լինել, քան Չինաստանի հետինները, բայց դրանք նույնքան իրական են», - շարունակել է նա: 

Վերջինս ընդգծել է, որ դա չի նշանակում Արևելքն հակադրել Արեւմուտքին. «Խոսքը չի գնում այն ​​մասին, որ մենք հակամարտություն ենք ուզում: Մենք ուզում ենք ապագա, որտեղ բոլոր ազգերն ի վիճակի են ազատորեն որոշել իրենց ուղին՝ առանց բռնության կամ հարկադրանքի սպառնալիքի»։ 

Ջո Բայդենը նաև ասել է, որ մրցակցությունը չպետք է արգելափակի համագործակցությունն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են բոլորի վրա, և պետք է համագործակցել, «եթե պատրաստվում ենք ամենուր պարտության մատնել ՔՈՎԻԴ19-ին»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image