Ռուսաստանում, Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանը բռնագանձել է ավելի քան 10 հազար բիթքոյն ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչից, ով մեղադրվում է ցանցահեններից կաշառք ստանալու մեջ։ Առգրավված բիթքոյնների ընդհանուր արժեքը կազմում է 23,9 միլիոն դոլար։ Բռնագանձված թվային արժույթը պետականացվելու է եւ դասվելու պետական եկամուտների շարքին։ Այս մասին տեղեկանում ենք Նիկուլինսկի շրջանային դատարանի տարածած հայտարարությունից։ Համաձայն առկա տեղեկատվության, նախկին քննիչը ղեկավարել է Մոսկվայի Տվերսկոյի շրջանային քննչական բաժինը եւ 22 թվականին զբաղվել էր Infraud Organization ցանցահենային խմբի հետ կապված քրգործի քննությամբ։
Այդ ընթացքում նա ցանցահեններից պահանջել է կաշառք բիթքոյնների տեսքով եւ ստացել է այն, խոստանալով կալանք չդնել ցանցահենների ակտիվների վրա։ Սակայն մեղադրյալները այդ կեցվածքը չեն ընդունել եւ տեղեկացրել են Անվտանգության դաշնային ծառայությանը, որից հետո էլ նախկին քննիչին ձերբակալել են։ Նրա դեմ հարուցված գործի քննությունը դեռ ավարտված չէ, սակայն ցանցահենները պայմանական պատժաչափ են ստացել՝ վճարման միջոցների անօրինական շրջանառության համար։