Հասարակություն

Ո՞վ է բռնելու այդ ձեռքը

Ո՞վ է բռնելու այդ ձեռքը

Բարձրաստիճան պաշտոնյաների խմբակային հրաժարականները ոմանց մեծ հրճվանք պատճառեցին, մյուսների մոտ հույսեր արթնացրին, երրորդներն աշխուժացան, որ երկրում ինչ-որ բան է կատարվում: Իսկ ինձ մոտ վախի ու տագնապի առիթ դարձան: Երբ երկրիդ իշխանությունը դառնում է անկանխատեսելի, եւ նրա որոշումների մեջ սկսում են բացակայել տրամաբանությունն ու ողջամտությունը, դա վատ կանխատեսումների լուրջ պատճառ է: Ո՞վ կարող է ասել, թե վաղն ինչ զգացումներ ու տեսիլքներ կունենա երկրի ղեկին գտնվող մարդը եւ ինչ անսպասելի որոշումներ կկայացնի: Այս դեպքում դեռ ոչինչ` Արգիշտին ու Սասունը կարող են փոխարինվել Ռոմանոսով ու Արսենով, չնայած յուրաքանչյուր հաջորդը, որպես կանոն, ավելի վատն է լինում իր նախորդից, բայց չէ՞ որ կարող են շատ ավելի ճակատագրական որոշումներ կայացվել` այսպես անակնկալ, կիրակնօրյա գիշերով, հարսանիքի ու օղու որոշակի դոզայի ազդեցության տակ, անբացատրելի զայրույթի եւ հիստերիայի մի նոպայի ժամանակ:

Մեր երկրում, ցավոք սրտի, բացակայում են պաշտպանական մեխանիզմներն ու հակակշռող համակարգերը, արդար դատավորներն ու երկրի շահերով առաջնորդվող պաշտոնյաները, որոնք կկարողանային բռնել նռնակ նետող ձեռքը, հանկարծակի ու անպատասխանատու որոշումներ կայացնող անձին ասել` ստոպ, այս երկիրը հորդ դուքանը չէ, որ ինչ ուզենաս, անես: Ցավոք սրտի, մեզանում ոչնչացվել է անգամ վարչապետ ընտրող մարմինը` պառլամենտը, որի պատգամավորին այդ նույն վարչապետն օրը ցերեկով ստիպում է մանդատը դնել, եւ ոչ մեկը դրան չի դիմադրում: Վերջին 6 տարում ոչնչացվել են նաեւ մյուս հակակշռող մարմինները` ՀՀ նախագահ, ՍԴ, ՄԻՊ, դատախազություն, դատարաններ: Մեկ անձի անսահմանափակ լիազորություններ ենք տվել եւ կողքից հետեւում ենք, թե նա ինչ ավերածություններ է անում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image