Միջազգային

Ադրբեջանը 2023-ին Լեռնային Ղարաբաղում շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

Ադրբեջանը 2023-ին Լեռնային Ղարաբաղում շարունակեց Թուրքիայի ցեղասպանական արշավը. Նյու Յորքի քաղաքապետ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել X-ի իր էջում։

Նրա բնորոշմամբ, Ադրբեջանը Թուրքիայի ցեղասպանական արշավը շարունակողն է։

«Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերին, որոնք սպանվել են Օսմանյան կայսրության կողմից ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Հայաստանի տարածքում` մենք չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի: 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա: 2023 թվականին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից արտաքսեց ավելի քան 100 000 հայերի՝ շարունակելով ցեղասպանական արշավը, որն սկսվել էր ավելի քան 100 տարի առաջ»,– գրել է նա։

Նյու Յորքի քաղաքապետը վերահաստատել է հայ ժողովրդի և բոլոր ժողովուրդների ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image