Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայկական ուրվականները» վավերագրական կինոնկարը Հայաստանի կողմից պաշտոնապես առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Կինոնկարը ներկայացնում է պոետիկ եւ նոստալգիկ ճամփորդություն հայկական կինոարվեստում՝ միահյուսված ռեժիսորի հոր ստեղծագործական ուղուց վերցված անձնական հիշողություններով եւ սեփական ստեղծագործական որոնումներով։
Կինոնկարի պրեմիերան տեղի է ունեցել այս տարվա փետրվարի 16-ին, Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ։ «Օսկարի» հավակնորդների կարճ ցուցակը կհրապարակվի 2025 թվականի դեկտեմբերի 16-ին, եզրափակիչ անվանակարգերը՝ 2026 թվականի հունվարի 22-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին։