Ռուսաստանը չի պատրաստվում վճարել Հայաստանի՝ Եվրամիություն մուտք գործելու ճանապարհի համար, որը աջակցում է Կիևի ահաբեկիչներին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«ՀՀ ղեկավարության մոտեցումը, որով Երևանը մտադիր է նստել երկու աթոռի վրա, ոչ մեկին չի գոհացնում։ Ավելին, մենք մտադիր չենք վճարել Հայաստանի՝ Եվրամիություն մուտք գործելու ճանապարհի համար», - ասել է Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի (ՊՄՏՖ) շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի և այլ երկրների նկատմամբ և աջակցում է Կիևի ահաբեկիչներին։
«Եվ ոչ միայն աջակցում է նրանց, այլև՝ ֆինանսավորում », - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։