Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունների մասնակիցների ցուցակը։
Հայաստանը կներկայացնեն Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբրետ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը։
Մրցաշարին կմասնակցեն նաեւ աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարսլենը, գործող չեմպիոն, հնդիկ Գուկեշ Դոմարաջուն, ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը։
Կանանց առաջնությանը Հայաստանից կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը։
Առաջնությունները կանցկացվեն դեկտեմբերի 25-30-ը Դոհայում։ Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։