Մի հետաքրքիր նկատառում։ Իշխանության ներկայացուցիչները՝ երևի իրենց ,, վոժդի ուղղորդմամբ,, , անկյունաքարային են դարձրել այն միտքը, որ ընդդիմությունը, խուճապի, դեպրեսիայի մեջ է, որովհետև Լոպեսի գալը մեծ էֆեկտ է տվել։ Դե նրանց համար էֆեկտն այն է, որ իբր թե իրենց չեղած վարկանիշը տեղից շարժվել է։
Գրում են, որ ընդդիմությունը քաղաքականությունն ընկալում է որպես որպես մշտական ողբերգություն։ Եվ երբ նրանք ուզում են, որ ժողովուրդը իրենց կոչով գա հրապարակ՝ զայրույթի շուրջ, գնում է համերգ՝ կյանքի շուրջ, դա ընդդիմությանը նյարդայնացնում է։ Ու համարյա բոլորը նմանօրինակ մեկնաբանություններ են գրում, որը վկայում է, որ ընդհատակ անցածը ընդհատայա ձևով կառավարում է թիմը։ Ընդհատակ անցածը մի փոքրիկ բացթողում է անում։ Ծայրահեղ լարվածությունից, մեծ ողբերգությունից հետո մարդիկ ձգտում են ուրախության։ Նրանք նման են այն կույր մարդուն, որ տևական ժամանակ լույս չի տեսնում ու հանկարծ բացվում է աչքերի լույսը։ Ի՞նչ կլինի նման մարդու հետ․ ուրախությունից կուշաթափվի՞, լույսից կխենթանա՞․․․
Հայ ժողովուրդը հենց այդ վիճակում է։ Ութ տարի բազում ողբերգություններից, պարտություններից հետո մի փոքրի՜կ լույս։ Ջենիֆեր Լոպեսն է եկել, մեծ համե՜րգ է լինելու։ Բնական է մարդկանց փափագը, գնալ ու մի քիչ ցրվել, գնալ ու մի քիչ խենթանալ, ուրախանալ․․․ Նրանք գիտեն, որ գալու ու էլի պապակվելու են իրենց ցավից, բայց նրանց այս ամենին դիմակայելու էներգիա է պետք։ Ու այսօր իշխանության տղեկները, երբ ասում են՝ տեսե՜ք, ո՜նց են ուրախացել, էֆեկտ է դա, ընդունում եմ։ Այո, էֆեկտ է, որովհետև ութ տարի դուք մարդկանց պահել եք խավարի, ցավի, ողբերգության մեջ։ Ութ տարի, մարդիկ լույս, հաղթանակ չեն տեսնում։ Այս ամենով հանդերձ ուզում եմ իշխանության չտես տղեկներին հարցնել՝ Լոպեսը Հայաստան է եկել, ձե՞ր, թե՞ ժողովրդի համար․․․ Լոպեսը Հայաստան է եկել ձե՞ր փողերով, ձե՞ր հաշվին, որ այդպես լոպազացել եք։ Լոպեսը եկել է ձե՞ր, թե հայ ժողովրդի համար։ Եթե դժվարանում եք՝ հարցրեք Լոպեսին։