Նախորդ օրը հանրայինում Պետրոսի հետ նախընտրական վերջին (ամենաօպտիմալը ժամանակի առումով) հարցազրույցում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել է, որ զբոսաշրջիկների կողմից Հայաստանում ծիրան ուտելը նույնն է, ինչ այն արտահանելը: Քանի որ գաղափարը գերարտասովոր էր՝ որոշեցի պարզել, թե որքան ծիրան կարող է ուտել մեկ զբոսաշրջիկը մեր երկրում: Վերցրել եմ 2025-ի թվականը, քանի որ այն ռեկորդային էր արտահանման տեսակետից: Նախորդ տարի ՀՀ-ից արտահանվել է 51,677 տոննա ծիրան:
Ինչպես գիտենք, ծիրանը հասունանում է հունիսի կեսերից հուլիսի կեսերը՝ կախված եղանակային պայմաններից և տարածաշրջանի բարձրությունից։ 2025-ի այդ ժամանակահատվածում ՀՀ է այցելել շուրջ 240 հազար զբոսաշրջիկ: Արտահանված ծիրանի ծավալը բաժանելով (ծիրանը երկար պահել հնարավոր չէ) զբոսաշրջիկների քանակի վրա՝ ստանում ենք ավելի քան 215 կգ յուրաքանչյուր զբոսաշրջիկի հաշվարկով: Միջին վիճակագրական զբոսաշրջիկը հունիս-հուլիսին Հայաստանում մնում է 7-9 օր: Ուրեմն նա օրական պետք է ուտի 23,9-ից 30,7 կգ: Նա, ով կարողացավ օրական ուտել նման ծավալի ծիրան՝ արժանի է, որ տեղ գրավի ռեկորդների «Գինես»-ի գրքում: