Քաղաքականություն

Նիկոլին ի գիտություն

Նիկոլին ի գիտություն

Այս նյութը թարգմանված է ռուսախոս, ազգությամբ ուկրաինացի բլոգեր Յու. Պոդոլյակայի ՏԳ ալիքից: Մի մարդ, ով 2004 թվականի ուկրաինական առաջին («նարնջագույն») հեղափոխությանն ակտիվ մասնակցություն է ունեցել Սումիի մարզում: Ու դարձել է այդ մարզկենտրոնի պարետ: Այնուհետև վերափոխվել է ու չի ընդունել 2014-ի «Մայդանը» ու ուկրաինական ազգայնականից վերածվել է ռուս հայրենասերի: Ինչևէ, տվյալ նյութը ներկայացնելու իմաստն այն է, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը գիտակցի, որ արդի աշխարհում չի գործում բազմաթիվ երկրների կողմից անվտանգության ապահովման մեխանիզ: Նման մեխանիզմ գործում է մեկ (կամ առավելագույնը երկու) երկրի կամ մեկ աշխարհաքաղաքական միավորի (ՆԱՏՕ, ՀԱՊԿ և այլն) առումով: Ուրիշ հարց, որ աշխարհաքաղաքական միավորի կողմից օգնությունը կարող է ունենալ դրա կազմի մեջ գտնվող բազմաթիվ երկրների օժանդակության պատկեր: Սակայն դա խաբուսիկ է, քանի որ դրանք չեն լինի, եթե չլինի կոնկրետ այդ միավորը: Իսկ եթե այդ միավորը չի լինում, ապա անհրաժեշտ է գտնել հենց մեկ երկիր, որի շահերը տվյալ պահին կարող են համապատասխանել մեր երկրի շահերին: 
Դա՝ մեկ, և երկրորդ. մեր հարևանների պարագայում պարտություն կրելուց հետո խաղաղություն նախաձեռնել հնարավոր չէ: Մեր տարածաշրջանը ո՛չ Կենտրոնական և ո՛չ էլ նույնիսկ Արևելյան Եվրոպա է: Սա Արևելք է, իսկ Արևելքում հարգվում է միայն ուժը և գործում է միայն ուժի իրավունքը: Իսկ Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով մարդն էլ այն անձը չէ, ով կարող է փոխել արևելյան մտածողությունը: Ու քանի որ դա չի ստացվելու, ապա խնդիր կառաջանա պետության գոյության առումով: Հատկապես որ վերջինս աչքի է ընկնում ոչ թե հավասարակշռությամբ ու խոհեմությամբ, այլ դրանց բացակայությամբ ու միաժամանակ հաստատակամությամբ: Ինչևէ, անցնեմ այդ նյութը (որոշ կրճատումներով) ներկայացնելուն:
«Ի՞նչ են ցույց տվել Իսրայելի կողմից Սիրիային հասցված ավիահարվածները...
Տեսնելով, որ Սիրիայի այսպես կոչված «ժողովրդավարական» կառավարությունն անտեսում է իր նախազգուշացումը և Աս-Սուվեյդա նահանգում դրուզ համայնքի նկատմամբ պատրաստվում է ցեղասպանություն իրականացնել, Իսրայելն օդային հարված հասցրեց ռեժիմի ռազմական թիրախներին (թվարկվում են թվով 7 թիրախները՝ Վ.Ս.)։
Ի՞նչն է ուշագրավ։ Հարձակումն սկսվելուց հետո Թուրքիան բարձրաձայն իր F-16 կործանիչներն ուղարկեց Սիրիա՝ իբր «հավատակիցներին սիոնիստական հարձակումից» պաշտպանելու համար։ Սակայն Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը (ԱՄՆ-ի միջոցով) զգուշացրեց թուրքերին, որ իսրայելցի օդաչուները և Իսրայելի ՀՕՊ համակարգերը հրաման ունեն խոցել թուրքական ինքնաթիռները դրանց միջամտության դեպքում։ Եվ Թուրքիան (մեծ, հզոր, ապագա համաշխարհային խալիֆայության կենտրոնը՝ սուլթան-խալիֆի գլխավորությամբ)... ինչպես և կանխատեսվում էր, ետ ընկրկեց (բնագրում օգտագործվում է ոչ գրական բառ՝ Վ.Ս.) վախից։ «Մեծ աշխարհակալ» և խաղաղ բնակիչներ գլխատող, Սիրիայի իբր «նախագահ» Ջուլիանին, նույնպես «կեղտոտեց տակը» և, հետևաբար, օդային հարվածի ավարտին լուռ սպասեց բունկերում։
Իսրայելական հարվածից հետո նրա խմբավորումներն այնպես էլ չհարձակվեցին Աս-Սուվեյդայի վրա, թեև նախորդ երեկոյան նրանք կեցվածք էին ընդունել տեսախցիկի առջև և սպառնացել մորթել այնտեղի բոլոր դրուզներին։ Ըստ երևույթին, «հավատի համար անվախ մարտիկները», ինչպես իրենց կառավարիչը և ոչ պաշտոնական «տանիքը» (խոսքը Թուրքիայի մասին է՝ Վ.Ս.), նույնպես ետ ընկրկեցին վախից։ Ինչն էլ նրանք միշտ անում են, երբ հասկանում են, որ գլուխ կտրելով, կողոպուտով ու բռնությամբ թեթև զբոսանք չի ստացվի: Միաժամանակ, Իսրայելը միանշանական հասկացրեց, որ եթե Ջուլիանիի ռեժիմը շարունակի դրուզների դեմ իր ցեղասպան քաղաքականությունը, ապա ինքը հաճույքով կշարունակի ջարդել նրան (բնագրում կրկին օգտագործվում է ոչ գրական բառ՝ Վ.Ս.)։ Եվ ոչ մի Թուրքիա նրան (ինչպես ցույց տվեցին գիշերվա իրադարձությունները) չի պաշտպանի: 
Ես այս պայքարում ոչ մեկի կողմը չեմ։ Ինձ համար սա մերձավորարևելյան «դոդոշա-օձային» տիպիկ դրսևորում է։ Սակայն Իսրայելը կրկին ապացուցեց մի պարզ և անփոփոխ ճշմարտություն. Արևելքում հասկացվում և հարգվում է միայն ուժը։ Ոչ մի հորդոր կամ խրատ ազդեցություն չի ունենում տեղացիների վրա։ Նրանք իրենց հետ բանակցելու ցանկացած փորձ ընկալում են որպես թուլության նշան։ Եվ եթե կա նրանց հետ ինչ-որ բանի շուրջ բանակցելու իրական ցանկություն, ապա դա կարող է արվել միայն ծեծ ու ջարդի միջոցով։ Նրանք երբեք որևէ խնդիր չեն ունենում այդ «լեզուն» հասկանալու առումով»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image