Քաղաքականություն

Որ սցենարը կընտրենք մենք

 Որ սցենարը կընտրենք մենք

Մենք՝ բոլորս, այս օրերին ուշադիր հետեւում ենք մեր հարեւան Վրաստանում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, սակայն յուրաքանչյուրն իր հետեւությունն է անում այդ իրադարձություններից: Մեկն ուրախանում է վրացական ակցիաներից` տեսեք, միայն մենք չենք ազգովի փողոց դուրս գալիս ու մեր երկիրը «վարի տալիս»` ուրիշ ազգեր մեզնից պակաս չեն այդ գործում: Մյուսն ասում է` «Ռուսաստանի ոտն» այս տարածաշրջանից կտրելու համար պետք է ամեն ինչ անել` հետեւելով ուկրաինացիների ու վրացիների օրինակին, անգամ եթե այդ «ամեն ինչի» արդյունքում երկրից ես զրկվելու, մարդկային կյանքեր ու տարածքներ ես կորցնելու` «ռուսական լծից» ազատագրումն ամենակարեւոր ձեռքբերումն է:

Երրորդը սիրիական իրադարձություններից է հետեւություն անում, թե թուրքական «բարեկամությունից» ավելի անհուսալի բան չկա, եւ ոչ մի «խաղաղության պայմանագիր» չի կարող երաշխիք լինել, որ վաղը ահաբեկչական ինչ-որ խմբավորումների անվան տակ թուրքերը չեն մտնելու Հայաստան եւ չեն փորձելու իրականացնել մեծ Թուրանի իրենց երազանքը: Եվ տագնապեցնող կանխատեսումը, որ անում են առավել հոռետեսները. երբ երկրիդ ղեկին իրենց ահռելի պատասխանատվությունը չգիտակցող, շոուներով ու թատերական ներկայացումներով հանրությանը զբաղեցնող մի խումբ պատանիներ են, որոնք շարունակ ինքնահաստատման խնդիր ունեն եւ ոչ մի կերպ չեն հասունանում, չենք կարող վստահ լինել, որ մի աղետ էլ մեզ չի սպասվում: Բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն հավատում անփորձության, անգրագիտության, անպատասխանատվության վարկածին, այլ համոզված են, որ 2018-ից երկրի ղեկը ստանձնած քաղաքական ուժը լավ էլ գիտակցաբար է մեզ տանում դեպի «թուրքական ապագա», որ դա կոնկրետ ծրագիր է` դրսում մշակված եւ հետեւողականորեն իրականացվող:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image