Առաջիկա ընտրություններում կարեւոր դերակատարներ են լինելու գյուղապետերը։ Մեր տեղեկություններով, բոլոր փողատերերը, որոնք անցած ընտրություններում խորհրդարան են անցել ընտրակաշառք բաժանելով, այս անգամ ապավինելու են իրենց ընտրատարածքների գյուղապետերին։ Օրինակ, ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ Նովոն, որի որդին Արմավիրում ԲՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, սկսել է աշխատել մարզի գյուղապետերի վրա, որոնք տարիներ շարունակ իր ազդեցության տակ են եղել, իսկ որոշներն էլ բառի բուն իմաստով իր կամակատարներն են եղել։
Նա հրահանգել է ոչ բացահայտ, բայց քարոզչություն անել իր որդու օգտին, իսկ գյուղապետերն իրենց գյուղերում, գաղտնիք չէ, որոշակի ազդեցություն ունեն, հեչ որ չէ՝ ազգուտակ, համակիրներ։