«Ես ընդունել եմ ու պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները, բայց այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների՝ ձեր սխալը ինձ մի՛ վերագրեք: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ ու նախրի միջից պաչել ամենաբարձր զռռացողի՝ էշի ճակատը և հետո առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ՝ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»,- ՀՀԿ 17-րդ համագումարի ժամանակ հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հորդորելով.
«Դադարեցրե՛ք հանդիմանել, այսպես կոչված, հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք»: