Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Վարդանյանը։
Վարդանյանը 41 տարեկան է, ծնվել է Երևանում, սովորել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։
2002-2013թթ․աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում՝ որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ այնուհետ անալիտիկ բաժնի պետ, ապա` «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017թթ․ աշխատել է Մայր աթոռ սուրբ Էջմիածնում՝ որպես գործառնական տնօրեն, 2018- 2021թթ․`ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նշենք, որ 2019թ–ից մինչ օրս Երևանի մետրոպոլիտենը ղեկավարում էր Գևորգ Ավետիսյանը`դարձյալ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։