Միջազգային

Ի՞նչ է ասել Վրաստանի վարչապետը ՀՀ-ում կայացած ընտրություններում գրանցված զանգվածային ընտրախախտումների մասին

Ի՞նչ է ասել Վրաստանի վարչապետը ՀՀ-ում կայացած ընտրություններում գրանցված զանգվածային ընտրախախտումների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է մեկնաբանել միջազգային դիտորդների գնահատականները Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ՝ հայտարարելով, որ դա դիտորդական առաքելությունների և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։

Ճեպազրույցում Կոբախիձեին խնդրել են մեկնաբանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների քննադատական գնահատականները, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների արձագանքի բացակայությունն այդ դիտողություններին։ Միաժամանակ լրագրողները հիշեցրել են Վրաստանի ընտրությունների վերաբերյալ Եվրամիության դիրքորոշումը։

Ի պատասխան՝ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մտադիր չէ միջամտել այդ հարցին։
«Չեմ ուզում խորանալ այդ հարցերի մեջ։ Ընտրությունների գնահատումը դիտորդական առաքելությունների դերն է։ Դա նրանց և այն երկրի գործն է, որտեղ անցկացվում են ընտրությունները։ Ես պատրաստ չեմ որևէ գնահատական տալ։ Եվ հիմա ես խոսում եմ ոչ միայն Հայաստանի մասին։ Դուք գիտեք, որ եվրոպական բյուրոկրատիայի համար երկակի ստանդարտները սովորական երևույթ են»,- հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև հայտնել է, որ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո հեռախոսով կապ է հաստատել Փաշինյանի հետ, շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ և Թբիլիսիի ու Երևանի միջև համագործակցության հետագա հույս է հայտնել։

Ավելի վաղ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յանեզ Լենարչիչը Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ դիտորդները բազմաթիվ հաղորդումներ են ստացել պետական ծառայողներին իշխող կուսակցության միջոցառումներին մասնակցելը խրախուսելու վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ են ստացվել Հայաստանի մի շարք շրջաններում ենթադրյալ ճնշումների պատճառով ընդդիմության հանրահավաքներին քաղաքացիների մասնակցությունից հրաժարվելու դեպքերի մասին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image