Միջազգային

ԱՊՀ-ում զգուշացրել են՝ Հայաստանը կարող է բախվել միգրացիոն ճգնաժամի

ԱՊՀ-ում զգուշացրել են՝ Հայաստանը կարող է բախվել միգրացիոն ճգնաժամի

Մերձավորարևելյան իրավիճակի պատճառով Հայաստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը կարող են բախվել միգրացիոն ճգնաժամի: Այս մասին հայտարարել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար, գեներալ-գնդապետ Եվգենի Սիսոևը ԱՊՀ մասնակից երկրների իրավասու մարմինների գլխամասային ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցության ժամանակ։

Սիսոևի խոսքով՝ միջազգային իրավիճակի վատթարացումը, այդ թվում` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, նախադրյալներ է ստեղծում լայնածավալ միգրացիոն գործընթացների և մարդասիրական ճգնաժամի համար, որոնք նման են Լիբիայում ու Իրաքում տեղի ունեցածին: Ճգնաժամի հետևանքներին կարող են բախվել ԱՊՀ բոլոր երկրները, բայց առաջին հերթին նրանք, որոնք սահմանակից են Իրանին, նշել է պաշտոնյան։

Սիսոևը նաև հայտարարել է, որ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունները 2025 թվականին խափանել են ահաբեկչական գործողությունների ավելի քան 300 փորձ, ԱՊՀ երկրների անվտանգության մարմինները համագործակցում են միմյանց հետ, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, որոնք թույլ են տալիս հասնել էական արդյունքների:

«2025 թվականին մեր երկրներում կանխվել է ահաբեկչական և ծայրահեղական բնույթի ավելի քան 2,5 հազար հանցագործություն, այդ թվում` ահաբեկչությունների իրականացման ավելի քան 300 փորձ, ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված ավելի քան 100 և արմատական գաղափարախոսության տարածման հետ կապված մոտ 2000 հանցագործություն», - ասել է նա:

Սիսոևի տեղեկացմամբ, այս ընթացքում կանխվել է ավելի քան 200 ահաբեկչական և ծայրահեղական բջիջների, ահաբեկչության և ծայրահեղականության ֆինանսավորման շուրջ 900 աղբյուրների և 300 ալիքների, արմատական բովանդակություն պարունակող գրեթե 19 հազար տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image