Քաղաքականություն

Սուտ համար 1. Նախարարները նախկինում հանդիպել են 

Սուտ համար 1. Նախարարները նախկինում հանդիպել են 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում հայտնեց, որ նախկինում երբեք Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կոնտակ չի եղել. 

«Նախկինում պաշտպանության նախարարների միջև երբեք կոնտակտ չի եղել, առաջին անգամն է նման բան տեղի ունենում, ու դա, մի տեսակ, իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ, թե ինչ կարող ենք անել փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքանով արդյունավետ կլինի», - ասաց Փաշինյանը։

Իրականում Փաշինյանի այս հայտարարությունը կեղծ է, քանի որ ոչ միայն կոնտակտ է եղել, այլև հանդիպում և առանձնազրույց: 2011 թվականի հոկտեմբերի 6-ին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևին, ի դեպ Ադրբեջանը փորձել է հերքել հանդիպման փաստը.

«Զարմանալի է, թե ինչու է ադրբեջանական կողմը խուսափում խոսել Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների Բրյուսելում հոկտեմբերի 6-ին ունեցած կարճատեւ առանձնազրույցի մասին: Հավանաբար, նրանց մտահոգում է այդ խոսակցության բովանդակությունը: Ամեն դեպքում, տեղի ունեցած փաստը դիվանագիտական ոչ բարձրաստիճան պաշտոնյայի միջոցով հերքելը իրականությունը թաքցնելու անհաջող փորձ է», - ասել է պաշտպանության նախարարի այդ ժամանակվա խոսնակ Դավիթ Կարապետյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image