Hraparak.am-ը թարմացվել է

Hraparak.am-ը թարմացվել է

«Հրապարակի» սիրելի ընթերցողներ, մեզ հետևողներ, մեզ գնահատողներ և քննադատողներ

Տեղեկացնում ենք, որ «Հրապարակի» էլեկտրոնային տարբերակը՝ Hraparak․am կայքը, թարմացվել է։ Գիտենք, որ նախորդ տարբերակն իր որոշ առավելութուններով հանդերձ՝ նաև ուներ թերություններ և խնդիրներ։ Այսօր մենք ունենք նոր կայք՝ նոր ինտերֆեյսով, նոր դիզայնով ու կառուցվածքով։

Հուսով ենք՝ այն դուր կգա ձեզ, ավելի կհեշտացնի Hraparak.am-ում նյութեր փնտրելն ու ընթերցելը։ Այս կայքի առավելություններից է նաև այն, որ ունենք մոբայլ տարբերակ, ավելի պարզ ու մատչելի որոնման համակարգ, նոր՝ էքսկյլուզիվ բաժիններ, ավելի հասանելի լրահոս և ոչ միայն։ Ի դեպ, արդեն կան դրական արձագանքներ։ Քանի որ նոր կայքն այսօր առաջին օրն է, որ գործարկվել է, չի բացառվում՝ որոշակի տեխնիկական թերություններ կամ խնդիրներ լինեն։ Հայցում ենք ձեր ներողամտությունը և ակնկալում, որ թերությունների հայտնաբերման դեպքում տեղեկացնել մեզ, որ կարողանանք հնարավորինս արագ շտկել դրանք։