Կինը խոստովանել է, որ սպանել է իր երեք երեխաներին

Կինը խոստովանել է, որ սպանել է իր երեք երեխաներին

ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայությունում նախօրեին ահազանգ էր ստացվել, որ երեք երեխաներ ջրահեղձ են եղել՝ քաղաքի տներից մեկում։ Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը, դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են 7-ամսական, երեք տարեկան եւ երկու տարեկան երեխաների դիակներ։

Պաշտոնական վարկածի համաձայն, երեխաներին սպանել է նրանց մայրը՝ 22-ամյա Ռեյչել Հենրին, ով ձերբակալվել է։ Կնոջն առաջին աստիճանի սպանություն կատարելու համար երեք մեղադրանք է ներկայացվել։ Հայտնի է նաեւ, որ մայրը խոստովանել է կատարած հանցանքը։