«100 փաստ նոր Հայաստանի մասին-2»․ վարչապետի ասուլիսը՝ Վանաձորում (Տեսանյութ)

«100 փաստ նոր Հայաստանի մասին-2»․ վարչապետի ասուլիսը՝ Վանաձորում (Տեսանյութ)

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ասուլիսը։ Սա առաջին անգամ է, որ վարչապետը ասուլիս է հրավիրում Վանաձորում։

Նշենք, որ նախապես պլանավորված էր, որ ասուլիսը պետք է տեղի ունենար Գյումրիում, բայց քանի որ այս տարի Գյումրիում միջոցառումներ շատ են եղել, որոշվեց ասուլիսը տեղափոխել Վանաձոր։ Մինչ հարցուպատասխանին անցնելը, Նիկոլ Փաշինյանը նախ որոշեց ներկայացնել նոր Հայաստանի հերթական 100 փաստը՝ այն անվանելով «100 փաստ նոր Հայաստանի մասին-2»։
Փաշինյանն ընդունեց, որ սա լրագրողների ոչ այդքան սիրած հատվածն է, սակայն խնդրեց զինվել համբերությամբ և նախ լսել նոր Հայաստանի 100 փաստերի 2-րդ շարքը, ապա նոր անցնել հարցերին։ Նրա թվարկած փաստերը հիմնականում վերաբերում են տնտեսական ցուցանիշներին։Տեսանյութով ներկայացնում ենք վարչապետի թվարկած 100 փաստից առաջին հինգը։

Վարչապետի ասուլիսի մանրամասները կներկայացնենք քիչ անց։

Տեսանյութով ներկայացնում ենք վարչապետի թվարկած 100 փաստից առաջին հինգը։