Զելենսկին իր սենյակում այրվող Կրեմլը պատկերող նկար է կախել 

Զելենսկին իր սենյակում այրվող Կրեմլը պատկերող նկար է կախել 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սենյակում, որտեղ սովորաբար հանգստանում է աշխատանքային օրվա ընթացքում՝ ընդմիջումների ժամանակ, կախել է այրվող Կրեմլը պատկերող նկար։ այս մասին հայտնել է Time հանդեսի լրագրող Սայմոն Շուստերը։ Լրագրողը նկատել է, որ Զելենսկու կողմից ընտրված նկարները առավելագույնս գնահատվում են մի քանի հարյուր դոլար։ Այսպես՝ Զելենսկու սենյակում Սեւ ծովում կործանվող ռուսական ռազմածովային ուժերի նավ  պատկերոց նկար է կախված։ Երկրորդ նկարում՝ Ռուսաստանի տարածքում մարտնչող ուկրաինացի զինվորներ։ Երրորդ նկարում՝ այրվող Կրեմլն ու Լենինի դամբարանն է պատկերված։ Զելենսկին լրագրողի հետ զրույցում ասել է, որ այդ նկարներից յուրաքանչյուրը Ուկրաինայի հաղթանակի մասին է, որով ինքն ապրում է։