Սահմանադրական փոփոխության նախագիծը միաձայն հավանության է արժանացել

Սահմանադրական փոփոխության նախագիծը միաձայն հավանության է արժանացել

Մարտի 23-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հերթական նիստ: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է նստաշրջանի ու նիստի օրակարգերը: Դրանք հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ԱՀ Սահմանադրության փոփոխությունը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցմամբ: ԱԺ գլխադասային՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություն չի ստացել: Խորհրդարանը քվեարկությամբ միաձայն հավանություն է տվել Սահմանադրական փոփոխությանը:

ԱԺ նախագահը ներկայացրել է փոփոխության Սահմանադրությանը համապատասխանելիությունը որոշելու հարցով Գերագույն դատարան դիմելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծը: 32 կողմ ձայնով այն հավանության է արժանացել: Հարցի քննարկումը ընդհատվել է մինչև Գերագույն դատարանից պատասխան ստանալը: Այս մասին հայտնում է ԱՀ ԱԺ-ը: