4-րդ նկարում ես լրիվ մասիվցի եմ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

4-րդ նկարում ես լրիվ մասիվցի եմ. Նազենի Հովհաննիսյանը լուսանկարներ է հրապարակել

Դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով.

«Շարժումը կյանք է. ես էլ փորձում եմ հա շարժվել, առաջ գնալ՝ գոնե ինքս ինձ համար: Հաջողության կամ առաջխաղացման չափանիշները շատ են տարբեր, սուբյեկտիվ, կողմնակալ) ... 

Զարգացումը պիտի լինի քո մեջ. նոր հետո քեզնից դուրս կարող է արտահայտվել: 

Եթե ներսումդ բան չես փոխել, ուրեմն մնացածը միայն ձև է, ֆորմա, որի կյանքը միշտ ժամանակավոր է, թեև շատ տեսանելի՝ առաջին հայացքից: 

Առհասարակ մարդուն ամենաբնորոշողը իր քայլվածքն է: 

Նկատե՞լ եք, թե ձեր միջավայրի մարդիկ ոնց են քայլում)... հաճախ գլուխն ուսերի մեջ խրած, կամ վիզը ծուռ, կամ գլուխն իրենից մի վեց մետր առաջ, որ հանկարծ աշխարհում կատարվելիքից բան բաց չթողնի , կան, որ քայլում են մի տեսակ դեպի հետ՝ ծնոտը քիչ վեր ու գլուխը հետ գցած, մեծ մասը՝ սիրտը կրծքավանդակում բանտած են ապրում, դրա համար էլ սիրո տեղ էդ սրտում չի մնում, մյուսները կիսածալ ծնկներով՝ ողնաշարի ծանր ցավերով, տղամարդկանց տեսակ կա՝ առաջինը փորն է մտնում, հետո մնացած ունեցվածքը))) , որոշ կանանց համար վերջին էտապում ծանրության կենտրոնն իրենց նստատեղն է, նորաձև մի մաս.. որոշները կոնքն առաջ նետած են քայլում, թե բա «բան ասող կա՞՞՞՞» )))....նիհարուկ ու էն մինուս 15 ցրտին մի տեսակ կարճ կաշվե բաճկոնի մեջ թաքնված ու անպայման ֆսսոցով ծխող տեսակը))) էն, որ ուզում ես մի լավ մեծ բրդից վերմակ նվիրել, որ հագնի)...

Դե նոր սերնդի մասին էլ չասեմ(... գլուխը կախ՝ հեռախոսի մեջ, հեռախոսն իրենից առաջ... վզի մի ողի վրա անընդհատ մոտ 25 կգ ծանրություն... հիշողության ու կենտրոնացման խնդիր, սկոլիոզ, ու գրիժաներ.... բռռռռռ....

մի խոսքով, ըստ քայլվածքի ու գլխի դիրքի մեր մասին շատ բան կարող ենք իմանալ). ինչ ենք մտածում, որքանով ենք անհանգիստ կամ ինքնավստահ, ինչ վիճակում է նյարդային համակարգն ու հոգեվիճակը... էլ ֆիզիկական վիճակի մասին չասեմ))։

Հ.Գ. Թերթեք, վերջին՝4- րդ նկարում ես լրիվ մասիվցի եմ)) էն, որ բակում հարց են լուծում «քուչի խոռոշի» , ինչ է դա !!! ասենք ինչի էլի )))։ 

ԴՈՒ՞Ք ոնց եք քայլում, հետևել ե՞ք, ուշադիր եք, թե չեք խորացել էս թեմայով...)) դե խոստովանեք»։