Կքննարկեն ամոնիակային սելիտրայի արտահանման հնարավորությունը 

Կքննարկեն ամոնիակային սելիտրայի արտահանման հնարավորությունը 

ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ քննարկում է Թուրքիայի հետ Ռուսաստանից Ուկրաինայով անցնող խողովակաշարով ամոնիումի արտահանման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Anadolu  լրատվական գործակալությունը։

«Սեւծովյան հացահատիկային նախաձեռնությունը իրականացվել է շնորհիվ ՄԱԿ-ի եւ Թուրքիայի միջնորդության։ Մենք նախագահ Էրդողանի հետ անձնական ջանքեր ներդնելով, փորձում ենք պահպանել համաձայնությունը։ Միաժամանակ, այժմ քննարկում ենք ռուսական ամմիակային սելիտրայի՝ խողովակաշարով արտահանման հնարավորությունը, որն անցնում է Ուկրաինայի տարածքով»,- ասել է Գուտերեշը։