Ցեղասպան Թուրքիան եւ քուրդ կին «ահաբեկիչները»

Ցեղասպան Թուրքիան եւ քուրդ կին «ահաբեկիչները»

Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MİT)   հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է. «Հյուսիսային Իրաքի Գարա շրջանում կազմակերպված գործողությամբ չեզոքացրել է PKK-ի` Քրդական բանվորական կուսակցության, կանանց կառույցի բարձրաստիճան ղեկավար Նորշին Աֆրինին և չորս ահաբեկիչների։ Հատուկ ծառայության համաձայն, Աֆրինը ժամանելու էր Գարա շրջան՝ անվտանգության ուժերի դեմ իրականացվելիք ահաբեկչական գործողությունները կառավարելու համար, MİT-ը գործողության շրջանակներում չեզոքացրել է Աֆրինին և նրա չորս պահակներին»։

Անվտանգության աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2000-ականների սկզբին ահաբեկչական կազմակերպությանն անդամագրված Աֆրինը Թուրքիայում մասնակցել է տարբեր ահաբեկչական գործողությունների։

Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների, միանալով այսպես կոչված հատուկ ուժերի կառուցվածքին, որը կազմակերպում էր հաջորդ տարիներին մետրոպոլիայի շրջաններում իրականացվող գործողությունները՝ Աֆրինը դարձավ ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը։ Աֆրինը պատասխանատու էր նաև «Claw-Lock» օպերացիայի շրջաններում ահաբեկչական գործողությունների կառավարման համար: Թուրքական իշխանություններն օգտագործում են «չեզոքացնել» տերմինը՝ ենթադրելով, որ խնդրո առարկա ահաբեկիչները հանձնվել են կամ սպանվել կամ գերվել։

Ըստ նույն աղբյուրի, Թուրքիայի դեմ իր ավելի քան 35 տարվա պայքարում PKK-ն, որը ներառված է որպես ահաբեկչական կազմակերպություն Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, պատասխանատու է առնվազն 40,000 մարդու, այդ թվում՝ կանանց, երեխաների և նորածինների մահվան համար: 

Հիշեցնենք, որ քրդերը Թուրքիայի ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն են։ Տարբեր գնահատականներով՝ նրանք կազմում են Թուրքիայի բնակչության 15-20%-ը։ Քրդերն ապրում են Թուրքիայի ամբողջ տարածքում, սակայն հիմնականում կենտրոնացած են Թուրքիայի հարավ-արևելքում՝ Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը քրդերի շրջանում կոչվում է Թուրքական Քուրդիստան։ 1923 թվականին Թուրքիայի Հանրապետության ստեղծումից ի վեր քրդերի դեմ կատարվել են այնպիսի մասսայական սպանություններ, ինչպիսիք են Շեյխ Սայիդի,  Դերսիմի ապստամբությունների ճնշումներն ու Զիլանի կոտորածը։ Թուրքական կառավարության կողմից «քրդեր» կամ «Քուրդիստան» բառերն արգելվել են ցանկացած լեզվով։ 1980 թվականի ռազմական հեղաշրջումից հետո քրդական լեզուները պաշտոնապես արգելվել են հասարակական և մասնավոր կյանքում։ Շատ մարդիկ, որոնք խոսում, հրապարակում կամ երգում էին քրդերեն, ձերբակալվել են և բանտարկվել։ Թուրքիայում արգելված է քրդերենը որպես ուսուցման լեզու օգտագործել։ Քրդերենը որպես առարկա թույլատրվում է միայն որոշ դպրոցներում:

Շատ քրդեր թուրքական անվտանգության ուժերի կողմից բռնի տեղահանվել են իրենց գյուղերից։ Շատ գյուղեր այրվել կամ ոչնչացվել են։ 1990-ական թվականներին և 2000-ական թվականների սկզբին քրդերի շահերը ներկայացնող քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելվել է։  Ահա այսպիսի ցեղասպան քաղաքականության արդյունքում այսօր ուրքերը քրդերին դարձրել են «ահաբեկիչ»: Սիրիական քաղաքացիական պատերազմին Թուրքիայի մասնակցության պատճառով շուտով Քրդական բանվորական կուսակցության (ՔԱԿ) և թուրքական կառավարության միջև վերսկսվել են ռազմական գործողությունները։  

Իսկ ազգային ինքնագիտակցության հասած քրդեն այլեւս առաջվանը չեն, նրանք ուզում են ունենալ իկրենց առանձին պետությունը, պաշտպանել իրենց պետական լեզում, իրենց ազգային ու քաղաքական շահերը: Դա է պատճառը, որ արդեն քուրդ կանայք են կամավոր ներգրավվում զինված  գործողությունների մեջ եւ գնում ծայրահեղ քայլերի: Թե որքան կշարունակվի այդ ահաբեկչությունների շղթան հայնի չէ: Սակայն թուրքական իշխանությունը պետք է գիտակցի, որ հնձում է այն, ինչ երկար տարիներ ցանել են իրենք եւ իրենց նախորդները: