Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին պարիսպ կկառուցի՝ ԵՄ սահմանները պաշտպանելու համար

Հունաստանը Թուրքիայի հետ սահմանին պարիսպ կկառուցի՝ ԵՄ սահմանները պաշտպանելու համար

Հունաստանը Էվրոսի շրջանում, Թուրքիայի հետ ցամաքային սահմանին կկառուցի պարիսպ եւ այլ սահմանային ամրացման ենթակառուցվածքներ, որպեսզի պաշտպանի ԵՄ սահմանները։ Այս մասին հայտարարել է հունական կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պեցասը, ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման։

Ըստ այդմ, կառուցվում է սահմանային 26 կմ երկարությամբ պարիպ, իսկ եւս 10 կմ-անոց հին պարիսպն էլ կարդիականացվի։ Այս սահմանային պարիսպը բացի իր բուն նշանակությունից, նաեւ կարող է ծառայել որպես ժամանակակից ծրագիր՝ հեղեղումներից պաշտպանվելու համար։Բացի այդ, սահմանապահ ծառայություն իրականացնելու համար Հունաստանը հավելյալ ուժեր կտեղակայի թուրք-հունական սահմանների այդ տեղամասում։