«ՀԱՅ»-ը  սատարում է ՀՀ-ում  բազմակարծությունը, խոսքի ազատությունը,  քաղաքական գործունեության ազատությունը

«ՀԱՅ»-ը  սատարում է ՀՀ-ում  բազմակարծությունը, խոսքի ազատությունը,  քաղաքական գործունեության ազատությունը

«ՀԱՅ» կուսակցության գերագույն մարմինը խստորեն դատապարտում է 28.01.2020թ.-ին Նարեկ Մալյանի, Արթուր Դանիելյանի, Կոստանտին Տեր-Նակալյանի դեմ իրականացված ոստիկանական գործողությունները: Գտնում է, որ դրանք պարունակում են քաղաքական հետապնդման տարրեր:  «ՀԱՅ»-ը  սատարում է ՀՀ-ում  բազմակարծությունը, խոսքի ազատությունը,  քաղաքական գործունեության ազատությունը` անկախ հնչեցված գաղափարները կիսելու կամ չկիսելու հանգամանքից:
Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ընդիմության և այլախոհության նկատմամբ հանդես գալ բացառապես հանդուրժողականության և երկրի թիվ մեկ պատասխանատուի  բարձր դիրքերից:
«ՀԱՅ»-ը կարծում է, որ ընդիմադիր գործունեությունը ՀՀ-ում պետք է իրականացվի բացառապես կառուցողական դաշտում:
«ՀԱՅ» կուսակցությունը վերահաստատում է իր համերաշխության կոչը ուղղված Հայաստանի Հանրապետության ժողովրդին և համոզմունք հայտնում, որ ատելությունը և թշնամանքը չպետք է տեղ գտնել ՀՀ հասարակական և քաղաքական կյանքում: