Ռուպրը, վրանը, զանգերն ու պաստառը տարան
Փաշինյանի հրաժարականը պահանջող «Զանգ» նախաձեռնությունն արդեն 4-րդ օրն է քաղաքի մի ինչ-որ բանուկ փողոցում փորձում է վրան տեղադրել։ Այսօր էլ նախորդած օրերի պես շարժման կազմակերպիչները Մաշտոցի պուրակից իրազեկման ակցիա սկսեցին, որն ուղեկցվեց ոստիկանական մեծաթիվ ուժերով։ Ամեն անգամ երբ ակցիայի մասնակիցները փորձում են խորհրդանշական վրանը տեղադրել՝ իրավապահներն անմիջապես բերման են ենթարկում հավաքի մասնակիցներին եւ առգրավում հավաքը խոհրդանշող իրերը՝ վրանը, ռուպրը, զանգերն ու պաստառները։
Հավաքին այսօր ներկա էր նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից մի աշխատակից՝ ըստ երեւույթին գույքագրելու ոստիկանության անհամաչափ գործողությունները։ Մեր աչքից չվիրպեց նախաձեռնության անդամներից Տաթեւիկ Հայրապետյանի բացակայությունը։ Զանգեցինք՝ հասկանալու համար, թե ինչու չի միացել թիմակիցներին, սակայն Հայրապետյանը չպատասխանեց։
Կարծիքներ