Ինչ կորոշի ՔՊ-ն․ փակ նիստ են անում

Ինչ կորոշի ՔՊ-ն․ փակ նիստ են անում

Քիչ անց ՔՊ խմբակցությունը փակ նիստ կանի, կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքը եւ կտա կամ չի տա համաձայնություն ԱԺ էթիկայի հանձնաժողով ձեւավորելու հարցում:

Հիշեցնենք՝ ընդդիմությունը ԱԺ շրջանառության մեջ էր դրել համապատասխան նախագիծը, համաձայն որի՝ պահանջում են ձևավորել էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու Անդրանիկ Քոչարյանի վարքը, որը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ժամանակ ասել էր՝ հեռու կանգնեք ինձանից, մաքրեք ձեր շրթունքները: