Շրջափակել են Եղեգնաձորի ոստիկանության շենքը. լարված իրավիճակ

Շրջափակել են Եղեգնաձորի ոստիկանության շենքը. լարված իրավիճակ

Հրանտ Բագրատյանը ժամեր առաջ տեղեկացրել էր, որ հարձակվել են Ազատության կուսակցության գրասենյակների և իրենց հարող մարդկանց վրա. «Այսօր հարձակվել են Ազատության Կապանի գրասենյակի վրա և պոկել ու պատառոտել բոլոր պաստառները։ Սպասում ենք ոստիկանության բացատրություններին (եթե, իհարկե, իրենք չեն)։ Իսկ Եղեգնաձորում ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկել 5 (այս պահի տեղեկատվությամբ) երիտասարդի։ Նրանց ոստիկաններն ու կարմիր բերետավորները դաժան ծեծի են ենթարկել»։

Մենք տեղեկացանք, որ այս պահին Հրանտ Բագրատյանի աջակիցները շրջափակել են Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի շենքը, որպեսզի վիրավոր տղաներին դուրս հանեն, սակայն ոստիկանությունը թույլ չի տալիս։ Ամենայն հավանականությամբ, փորձում են ծեծվածներին գաղտնի հեռացնել։ Այս պահին լարված իրավիճակ է։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ ոստիկանությունից, սակայն այնտեղից մեզ չպատասխանեցին։