Հակահայկական թռուցիկներ՝ Բևեռլի Հիլզում․ քաղաքապետը դիմել է ոստիկանությանը

Հակահայկական թռուցիկներ՝ Բևեռլի Հիլզում․ քաղաքապետը դիմել է ոստիկանությանը

Բևերլի Հիլզի քաղաքապետ Լիլի Բոսսեն հանձնարարել է քաղաքային ոստիկանությանը հայտնաբերել հակահայկական ծայրահեղական թռուցիկներ տարածող անձանց։

Այդ մասին գրում է Los Angeles ամսագիրը և մանրամասնում, որ քաղաքապետն իր վրդովմունքն է հայտնել փաստի առնչությամբ։

Նա նշել է, որ քաղաքի տեսախցիկները ֆիքսած կլինեն ծայրահեղականներին։

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման դեմ Լոս Անջելեսում կայացած բոլողի ցույցի ժամանակ քաղաքում փակցված են եղել թռուցիկներ, որոնց վրա գրված է եղել. 

«Ադրբեջան+Թուրքիա+Պակիստան+Իսրայել=Եղբայրություն. Հայաստանը քարտեզից դուրս է, Իշալլահ»։