Հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը

Հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մի քանի հարյուր մարդ բողոքի ցույցի է դուրս եկել՝ դժգոհելով դպրոցներում դիմակ կրելու պարտադիր պահանջին, հաղորդում է ТАСС-ը:

Մասնակիցները, որոնց մեծ մասը երեխաների հետ են եկել, դիմակ չեն կրել ու չեն պահպանել սոցիալական հեռավորություն՝ վանկարկելով «Ազատությու՛ն», «Մենք ձեզ չենք հավատում», «Կորչի՛ բռնապետությունը» կարգախոսները:

Նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Կլկուժե-Նապոկե, Տիմիշոարե, Օրադե քաղաքներում: