Օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը

Օրենքով կսահմանվի «ժեստերի լեզու» հասկացությունը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը առաջարկում է լրացում կատարել «Լեզվի մասին» օրենքում։

Նախատեսվում է, մասնավորապես՝
• հստակեցնել հայերեն ժեստերի լեզվով և ենթագրերով հեռարձակվող հաղորդումների տեսակները և ավելացնել դրանց ծավալը,
• հստակեցնել կարգավորող պետական մարմնի լիազորությունները ժեստերի լեզվով թարգմանությամբ տեսալսողական տեղեկատվության ներկայացման նվազագույն տեխնիկական պահանջների եւ հեռարձակման ժամերի սահմանման վերաբերյալ
• սահմանել տեսալսողական հաղորդումների չարաշահման արգելք նաեւ տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն տարածելու, կամ նման նպատակ հետապնդող տեղեկատվություն պարունակելու դեպքում,
• հայերեն ենթագրերով և ժեստերի լեզվի թարգմանությամբ լրացուցիչ եւ պարտադիր հաղորդումների ցանկ սահմանել Հանրային հեռարձակողների համար, ներառելով կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումները, պաշտոնական տեղեկատվությունը, արտակարգ դրության ժամանակ հատուկ թողարկումները եւ սոցիալական գովազդը,
• «Լեզվի մասին» ՀՀ օրենքում և սահմանել «Ժեստերի լեզու» հասկացությունը: