Հայ մարզուհուն Ադրբեջանի պատճառով հեռացրել են

Հայ մարզուհուն Ադրբեջանի պատճառով հեռացրել են

Թուրքական Սիվաշ քաղաքում ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպիչները հետ են կանչել հայ շախմատիստ Մարիա Գևորգյանի հրավերը։ Նման քայլի պատճառը ադրբեջանական կողմի բողոքներն են հանդիսացել։ Մարիա Գևորգյանը աղմուկ է բարցրացրել ֆեյսբուքում, որի արդյունքում կազմակերպիչները սպառնացել են դատական պրոցեսով։

Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հիշեցնենք Մարիա Գևորգյանը ՖԻԴԵ-ի միջազգային վարպետ է, կանանց շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն և միջազգային մրցաշարերի մրցանակակիր։ Նախկինում նա մասնակցել է Թուրքիայում անցկացվող մրցաշարերին և նման խնդիրներ չի ունեցել։