Հայտնի է, թե ինչու են բերման ենթարկել Ափոյանին

Հայտնի է, թե ինչու են բերման ենթարկել Ափոյանին

Քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին։ ԵՊՀ մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, թե ինչու են Ափոյանին բերման ենթարկել։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն է հրավիրել ոստիկաններին։

Մինչ այդ նա իր մոտ է կանչել Դավիթ Ափոյանին և ցույց տվել անվտանգության տեսախցիկների ֆիքսած ինչ-որ տեսանյութ, ապա Ափոյանին հարցրել,թե ճանաչո՞ւմ է տեսանյութում երևացող անհայտ անձին։Դավիթ Ափոյանը ասել է, որ չի ճանաչում, սակայն ՈւԽ նախագահի խոսքերը Գևորգյանին համոզիչ չեն թվացել և նա հրավիրել է ոստիկանությանը, որոնք և բերման են ենթարկել Ափոյանին։