Մահացել է Ռեալի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խենտոն

Մահացել է Ռեալի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանսիսկո Խենտոն

88 տարեկանում մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ֆրանսիսկո Խենտոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է եկել 1953-1971 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա ակումբի կազմում անցկացրել է 600 հանդիպում և դարձել 182 գոլի հեղինակ։

Խենտոն աշխարհի միակ խաղացողն է, որը վեց անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (Եվրոպայի չեմպիոնների գավաթ)։

Նաև Մադրիդի «Ռեալի» կազմում նա 12 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, երկու անգամ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 1960 թվականին օգնել թիմին նվաճել Միջմայրցամաքային գավաթը։

Ընդհանուր առմամբ, Խենտոն մադրիդցիների հետ նվաճել է 23 գավաթ, ինչը ակումբային ռեկորդ է։ Մարսելոն այս շաբաթ կարողացավ հասնել նրան տիտղոսների քանակով։