Որ վիտամինների չարաշահումն է վտանգավոր առողջության համար

Որ վիտամինների չարաշահումն է վտանգավոր առողջության համար

Մասնագետներին անհանգստացնում է վիտամինների գերդոզավորման խնդիրը, հատկապես՝ մանկական սննդի մեջ։ Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում ասել է IntuEat ինտուիտիվ սնվելու և սնդային պահվածքի խանգարումների հոգեթերապիայի կենտրոնի թերապևտիկ ծրագրերի ղեկավար Սվետլանա Բրոննիկովան։ Նրա խոսքով՝ մոնովիտամինների և հատկապես ճարպալույծ վիտամինների ընդունումն այժմ շատ տարածված է, մինչդեռ նման պրակտիկան կարող է շատ վտանգավոր լինել։

Ինչպես նշել է մասնագետը, ներկայում վաճառքում կան ակտիվ նյութի բարձր ու անգամ չափազանց բարձր դոզավորումով վիտամինային հավելումներ, որոնց նպատակը որոշակի տարրերի պակասը շատ արագ լրացնելն է։  Ընդ որում՝ դրանք վաճառվում են առանց դեղատոմսի, ուստի մարդիկ ընդունում են դրանք՝ չկասկածելով, որ լուրջ վնաս են հասցնում օրգանիզմին։

Նրա խոսքով՝ առավել վտանգտավոր են ճարպալույծ վիտամինները, քանի որ դրանք շատ արագ ու լավ են ներծծվում և դանդաղ են դուրս բերվում օրգանիզմից։

«Ամենատհաճ գերդոզավորումներն են վիտամին А-ով ու վիտամին D-ով գերդոզավորումները։ Նշեմ, որ այս երկու վիտամիններն էլ անհրաժեշտ են օրգանիզմին, սակայն վտանգավոր են անվերահսկելի գործածության դեպքում», - շեշտել է Բրոննիկովան։