Ռուս սենատորը պատվիրել է սպանել գործընկերոջը. նոր մանրամասներ

Ռուս սենատորը պատվիրել է սպանել գործընկերոջը. նոր մանրամասներ

Հայտնի են դարձել Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի անդամ Դմիտրի Սավելևի պատվերով գաղութում պատիժը կրող նրա բիզնես գործընկեր Սերգեյ Իոնովի սպանության որոշ մանրամասներ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, պարզվել է, որ սենատոր Սավելևը 10 անգամ ավելի գումար է վճարել է իր նախկին բիզնես գործընկեր Սերգեյ Իոնովի սպանության համար, քան նրանից ժամանակին կրած վնասը:

Հայտնի է դարձել, որ Իոնովն ընդունել է մեղքը «Օպտոմոնիտորինգ» ընկերությունից 1,6 մլն ռուբլու յուրացման մեջ. ընկերության հիմնադիրը ռուս սենատորն է, իսկ համասեփականատերերը՝ նրա որդիները։ Բացի այդ, Իոնովը մասնակի փոխհատուցել է վնասը և դատապարտվել երկու տարի վեց ամիս ազատազրկման։ Չնայած այս բոլոր հանգամանքներին՝ Սավելևը չի ներել իր բիզնես գործընկերոջը։ Իսկ 2023 թվականի ամռանը, երբ Իոնովը պատիժը կրում էր գաղութում, նրա սպանելու մտադրություն է ունեցել։ Դրա համար ռուս օրենսդիրը վճարել է մոտավորապես 10 միլիոն ռուբլի, ինչը գրեթե 10 անգամ ավելի է, քան բուն յուրացման չափը՝ հաշվի առնելով մասնակի հատուցված վնասը։ Ինչպես հետևում է Իոնովի գործի նյութերից, դատավարության ժամանակ, իր խոստովանության մեջ, նա հաստատել է, որ հիշյալ ընկերությունից ստացել է 1,6 միլիոն ռուբլի գործուղումների համար, որը նա ծախսել է իր կարիքների համար: Մեղադրող կողմի վկաների թվում է եղել է սենատոր Սավելևը։

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը 2022 թվականին Իոնովին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ Մոսկվայի քաղաքային դատարանը վեց ամսով կրճատել է այդ պատիժը։ Հիշեցնենք, որ Սավելևը կալանավորվել է, իսկ նրա անունը հանված է ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդիննայի Ռոսիայի» կայքից: