Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը

Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը․

«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի)համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջև:
Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետևաբար, և ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից: 
Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:
Բայց ինձ վերականգնեվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»:

Հիշեցնենք, որ երեկ մենք գրել էինք, որ Կարինե Բաղդասարյանի ու Երևանի ավագանու մյուս անդամների, այդ թվում՝ իմքայլական անդամների միջև հարաբերությունները վաղուց էին լարված, նրա տարօրինակ վարքագիծը շատերի համար է անհասկանալի ու անընդունելի, ուստի Կարինե Բաղդասարյանը կհայտարարի մանդատը վայր դնելու մասին։