Թրամփը դեմ է եղել Իրանին հարվածելու պլանին

The New York Times պարբերականը գրում է, որ Իսրայելը մտադրություն է ունեցել այս տարվա մայիսին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմ չի եղել դրան։ Համաձայն հրապարակման, Իսրայելում համոզված են եղել, որ ԱՄՆ-ն ակտիվ մասնակցություն կունենա այդ հարձակման նախապատրաստությանը եւ կապահովի հրեական պետությանը պաշտպանություն՝ Իրանի պատասխան հնարավոր հարվածից։ Հարձակմամբ՝ Իսրայելը հույս է տածել, որ կկարողանա մեկ տարի պարալիզացնել Իսլամական Հանրապետության միջուկային զենք ստեղծելու ծրագիրը։
Սակայն Թրամփը նախընտրել է Իրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորել եւ ապրիլի սկզբին տեղեկացրել է Իսրայելին, որ ԱՄՆ-ն չի օգնի նման ռազմական գործողություն իրականացնելու հարցում։ Նախագահ Թրամփը այդ հարցը արծարծել է նաեւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։
Կարծիքներ