Բայդենը չի թողնի, որ Հարիսը գործազուրկ լինի

Բայդենը չի թողնի, որ Հարիսը գործազուրկ լինի

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նախագահական ընտրություններում պարտվելուց հետո կարող է Գերագույն դատարանի դատավորի պաշտոն ստանալ, հաղորդում են CNN-ը, Newsweek-ը և Politico-ն։
Հավանականություն կա, որ նախագահ Ջո Բայդենը Հարիսին կառաջարկի զբաղեցնել ԱՄՆ Գերագույն դատարանի ցմահ դատավորի պաշտոնը, եթե ներկայիս դատավոր Սոնյա Սոտոմայորն ինքնակամ հեռանա պաշտոնից: 

70-ամյա Սոտոմայորը այս պաշտոնում նշանակվել է Բարաք Օբամայի օրոք, սակայն ներկայումս լուրջ առողջական խնդիրներ ունի։

Հարիսին դատավոր նշանակելու համար Բայդենը պետք է ներկայացնի նրա թեկնածությունը, իսկ Սենատը պետք է հաստատի նրան: Սենատում դեմոկրատներն այժմ նվազագույն առավելություն ունեն՝ 51-ն ընդդեմ 49 հանրապետականների: