Նախարարը դժվարանում է պատասխանել` Թուրքիան և Ադրբեջանը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ (տեսանյութ)

Նախարարը դժվարանում է պատասխանել` Թուրքիան և Ադրբեջանը մեզ թշնամի՞ են, թե՞ ոչ (տեսանյութ)

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մեր հարցին` ինչո՞ւ էր ծափահարում Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո, ասաց` համաձայն էր նրա արտահայտած մտքերին:

Նրան նաև հարցրինք` ինքը Թուրքիային ու Ադրբեջանին թշնամի համարո՞ւմ է, Ավանեսյանն ասաց. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:

Զարմացանք նրա պատասխանից ու փորձեցինք ճշտել` հրահա՞նգ ունեն նրանց թշնամին չհամարելու, Ավանեսյանն ասաց` ես նման բան չասացի:

Ակնհայտ է, որ Փաշինյանի թիմակիցները դժվարություն ունեն մեր թշնամի պետություններին` Թուրքիային և Ադրբեջանին թշնամի համարելու հարցում: Երևի իսկապես հրահանգ կա այդ հարցում:

Մանրամասն`տեսանյութում