Արարատին չի շնորհավորել, Ալենին շնորհավորել է

Արարատին չի շնորհավորել, Ալենին շնորհավորել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Ալեն Սիմոնյանին՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

«Դուք խորհրդարանի խոսնակի պաշտոնը ստանձնում եք մեր երկրի և տարածաշրջանի ապագայի համար կարևորագույն մի ժամանակաշրջանում, երբ մենք բոլորս անցնում ենք պատմական փորձությունների միջով»,-ասված է  Նիկոլ Փաշինյանի ուղերձում։

Համացանցի և, մասնավորապես, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի որոնումները ցույց տվեցին, որ նա ԱԺ նախագահ դառնալու կապակցությամբ չի շնորհավորել Արարատ Միրզոյանին։ 

Նիկոլ Փաշինյանը վերջինիս պաշտոնապես շնորհավորել է միայն մեկ անգամ՝ 2020 թ․ նոյեմբերի 23-ին՝ նրա ծննդյան օրը, երբ գտնվում էր հիվանդանոցում։

Հիշեցնենք, որ դրանից 13 օր առաջ տեղի էին ունեցել հայտնի դեպքերը, երբ նոյեմբերի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո մի խումբ անձինք Արարատ Միրզոյանին կառավարական առանձնատների մոտ մեքենայից հանել և դաժան ծեծի էին ենթարկել։