Դոնալդ Թրամփը Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալությանը
ԱՄՆ ընտրյալ նախագահ Դոնալդ թրամփը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է իր երդմնակալությանը, որը տեղի կունենա 25 թվականի հունվարի 20-ին՝ Վաշինգտոնում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Համաձայն հաղորդման, Թրամփը Ծինփինին հրավիրել է նոյեմբերի սկզբին՝ իր ընտրությունից կարճ ժամանակ անց։
Սակայն դեռ հայտնի չէ, թե Պեկինն այդ հրավերը ընդունել է, թե՝ ոչ։ Սպասվում է, որ երդմնակալությանը ներկա կլինեն մի քանի երկրի բարձրաստիճան պատվիրակություններ։
Կարծիքներ