ՌԴ ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել բնակավայրեր «ազատագրած» զինծառայողներին
ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը երախտագիտություն է հայտնել հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող ՌԴ զինված ուժերի զինծառայողներին Դոնբասում ծառայությունների համար։ Այս մասին ասված է ՌԴ ՊՆ տելեգրամյան պաշտոնական ալիքում։
«Ձեր մասնագիտական և վճռական գործողությունների արդյունքում հակառակորդը զգալի կորուստներ է կրում և նահանջում է դեպի Արևմուտք»,- ասվում է Բելոուսովի նամակում։
Բելոուսովը մատնանշել է կատարած ծառայությունները և շնորհավորել 30-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի և 1435-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարությանը և անձնակազմին Նովոգրոդովկան (ԴԺՀ) հակառակորդից ազատագրելու կապակցությամբ։
Գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նաև 228-րդ գվարդիական մոտոհրաձգային Լենինգրադ-Պավլովսկի կարմիր դրոշի գնդի հրամանատարությանը և անձնակազմին Մեմրիկայի (ԴԺՀ) ազատագրման կապակցությամբ։
Կարծիքներ