Սարկոզիի հանդեպ Փարիզի դատարանի կայացրած վճիռը կբողոքարկվի
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հանդեպ Փարիզի դատարանի կայացրած որոշումը, որով նախկին նախագահը դատապարտվում էր 2 տարվա պայմանական եւ մեկ տարվա իրական ազատազրկման, կբողոքարկվի։ Այս մասին հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Ժաքլին Լաֆոնը։ Նշենք, որ նախկին նախագահը մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի եւ ազդեցությունը վաճառելու հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Փաստաբանն ասել է, որ նման վճիռն անհեթեթ է եւ վրդովեցնող։ Լաֆոնը նաեւ ասել է, որ նախկին նախագահը կտրականապես հանդես է գալիս մեղադրանքների դեմ, որոնք առաջադրվել են իր հանդեպ։ Նշենք, որ վճիռը դեռեւս չի մտել ուժի մեջ։
Կարծիքներ