«Հրապարակ». Ամիսներով չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ. ահազանգում են բաժանորդները

«Հրապարակ». Ամիսներով չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ. ահազանգում են բաժանորդները

Երկրի կարեւորագույն բնական մոնոպոլիստ «Վեոլիա ջուր» ընկերությունը հանրության հետ կապը չի պահում։ Մինչդեռ այն հանրային ամենալայն սպասարկում իրականացնող կազմակերպություններից է եւ պարտավոր է արագ արձագանքել ու հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր բնակչի՝ արագ կապվելու ջրի մատակարարումն իրականացնող ծառայությունների ու գրասենյակների հետ։ Բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որ օրերով, ամիսներով չեն կարողանում կապ հաստատել այս կարեւոր կառույցի հետ։ Սա թերեւս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությանը պետք է արժանանա։ Մենք էլ փորձեցինք «Վեոլիա ջուր» ընկերության օպերատորների հետ կապ հաստատել համացանցում գրանցված +374-11-300185 հեռախոսահամարով, սակայն՝ ապարդյուն։ Ընկերության պաշտոնական կայքէջում ընդհանրապես չգտանք ոչ մի պաշտոնյայի անուն կամ հեռախոսահամար, ինչպեսեւ ահազանգում էին քաղաքացիները։