Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 148-ի հասավ

 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 148-ի հասավ

Ինչպես հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը,Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 18-ով ՝ հասնելով 148-ի։

Ըստ հրապարակման՝ այս պահին Վրաստանում 500 մարդ տնային կարանտինում է գտնվում, 300 քաղաքացի՝ բուժհաստատություններում։

Հիշեցնենք, որ երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Վրաստանում ցածր թվերը երջանիկ պատահականության և վրացի գործընկերների աշխատանքի արդյունքն է։