Լևոն Մնացականյանը նոր ցուցմունք է տվել Բաքվի դատարանում

Մարտի 17-ին Բաքվի զինվորական դատարանում շարունակվող կեղծ դատավարության գործով հերթական նիստի ժամանակ ցուցմունք է տվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նրանց պնդմամբ, Մնացականյանն այսօր, իբր, հայտարարել է, թե «2015 թվականի հունիսին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նշանակվել է Արցախի պաշտպանության նախարարի» պաշտոնում։
Բացի այդ, նա, իբր, նշել է, որ «իր թեկնածությունը ներկայացրել է ՀՀ պաշտպանության այդ ժամանակվա նախարար Սեյրան Օհանյանը, որից հետո Սարգսյանը հաստատել է այդ նշանակումը»:
Արցախի ՊՆ նախկին ղեկավարին վերագրվում է նաև հետևյալ ցուցմունքը, ըստ որի՝ «Արցախի ՊԲ ֆինանսավորումն իրականացրել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, իսկ զենք-զինամթերքի մատակարարումն ամբողջությամբ ապահովել են Հայաստանի զինված ուժերը»։
Կարծիքներ