Բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան

Բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան

Առողջապահական կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Նոր ընթերցեցի վերը նշված կառույցի հրապարակած հերքումը առ այն, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված երկու չինացիների մոտ կա «կորոնավիրուս» ախտորոշման կասկած, և հասկացա, որ կառույցում տիրող անգրագիտությունը ու սեփական անկարողությունը ծածկադմփոց անելու մոլուցքը մոտեցել է ազգային անվտանգության սպառնալիք լինելու շեմին:
Մեր «խելոքները», որոշել են իրենց բացթողումների «տակից դուրս գալ» բնակչության առողջության հաշվին և հերքում են «կորոնավիրուսի» հետ կապված ամեն հնարավոր բան, որպեսզի հերթական անգամ թաքցնեն, որ ժամանակին չեն կողմորոշվել և մինչև այժմ չեն էլ կողմնորոշվում, թե ինչպես պետք է պայքարեն վերը նշված վիրուսի տարածման դեմ:
Սահմանին երեք անգամ (դեռ հարցական է, թե ինչ ժամանակային ինտերվալով) ջերմաչափումով հնարավոր չէ հաստատել կամ հերքել վիրուսի գախտնի շրջանը: Իսկ հիվանդանոցային պայմաններում ուղղորդվել միայն ռենտգենաբանական հետազոտությամբ՝ կատարյալ սխալ է, քանի որ այդ հետազոտությունը չի կարող լիարժեք պատասխանել հարցին՝ արդյո՞ք բուժառուն տառապում է կորոնավիրուսով կամ հանդիսանում է կրող, թե՞ ոչ:
Ախտորոշման համար անհրաժեշտ է հատուկ թեստ, որը մեր երկրում չկա, ուստի ախտորոշումը թերի է:
Ու փոխարենը մեր «խելոքները» շտապ կարգով այդ թեստերից բերեն երկիր, զբաղված են ծածկադմփոցով…»